Պատերազմի ընթացքում սանիտարական ավիացիան` 2 ուղղաթիռների միջոցով իրականացրել է 86 թռիչք Երևանից դեպի Սյունիք և հակառակը

ՀՀ առողջապահության նախարարության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

Արցախյան վերջին պատերազմի ողջ ընթացքում առողջապահության նախարարության սանիտարական ավիացիան` 2 ուղղաթիռների միջոցով իրականացրել է 86 թռիչք Երևանից դեպի Սյունիք և հակառակը, փրկելով տասնյակ հերոս զինծառայողների կյանքեր, տեղափոխելով նրանց Երևանի նեղ մասնագիտացված կենտրոններ:

https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1426862430833351