Արտակարգ դրության ժամանակահատվածում տեղաշարժման թերթիկ

Կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական տեղեկատվական հարթակի հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ:

Հորդորում ենք տնից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Եթե այնուամենայնիվ դուրս եք եկել, պետք է ունենանք Ձեզ հետ անձը հաստատող փաստաթուղթ և նկարում պատկերված տեղաշարժման թերթիկ, որը պետք է լինի լրացված: Սույն թերթիկն անպայման չէ, որ տպագրված լինի տպիչ սարքով, այլ կարող է լինել ձեռագիր. պարզապես լրացրեք տեղեկատվությունը դատարկ թղթի վրա գրիչով և ստորագրեք: