Բանակը թալանած հին ու նոր բոլոր հանցագործները պետք է պատասխան տան․ Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ես պնդում եմ, որ բանակը թալանած հին ու նոր բոլոր հանցագործները պետք է պատասխան տան։ Այլ տարբերակ և այլ ելք էլ չկա։ Քաղաքական որևէ իրադրություն չի կարող արդարացնել հանցագործների ազատության մեջ մնալն ու պատասխանատվության չենթարկվելը:

Այս իշխանության օրոք չպատժվեցին, կպատժվեն հաջորդ իշխանության օրոք։ Որևէ մեկը թող դրանում չկասկածի։ Բոլոր ժամանակների հանցագործներին չպատժելը համարում եմ ուղղակի մարտահրավեր մեր պետականությանը։Եթե մենք չենք լուծում այս խնդիրը, ուրեմն ինքներս մեր ձեռքով ականապատում ենք մեր պետականությունը՝ որոշ ժամանակ անց երկիրը կանգնեցնելով հանցագործ խմբավորումների կողմից իշխանությունը զավթելու վտանգի առաջ…»։