Դիլիջանի ֆուտբոլի մանկական ակադեմիան նշում է առաջին տարեդարձը

Դիլիջանի ֆուտբոլի մանկական ակադեմիան նշում է իր առաջին տարեդարձը։ Տարվա ընթացքում
200-ից ավելի երեխաներ դարձան ակադեմիայի սաներ, հաղթանակներ են տարվել տեղական եւ արտագնա խաղերում, իսկ հիմնական կազմը դարձել է Հայաստանի սիրողական լիգայի պաշտոնական խաղերի մասնակից։ Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը:


«2023 թվականին Դիլիջանի զարգացման հիմնադրամը (Dilijan Development Foundation, DDF) քաղաքում բացեց ֆուտբոլի մանկական ակադեմիա։ Դիլիջան համայնքի համար սա դարձավ մեծ եւ սպասված իրադարձություն. մեկ տարվա ընթացքում այստեղ եկան մարզվելու 5-ից 16 տարեկան ավելի քան երկու հարյուր երեխաներ, այդ թվում՝ աղջիկներ»,-մասնավորապես նշվում է հաղորդագրությունում։