Երևանի կենդանաբանական այգու Կրիկուն անունով կապիկը խիստ հայր է, երկու կին ունի՝ Տոտոն և Միմին․ Տեսանյութ

Երևանի կենդանաբանական այգու պավիան համադրիլ աֆրիկյան ցեղատեսակի Կրիկուն անունով կապիկը երկու կին ունի՝ Տոտոն և Միմին: Բայց, ինչպես վիճակագրությունն է ցույց տալիս, գերադասելին է Տոտոն , քանի որ նա ծննդաբերում է ամեն տարի, իսկ Միմին՝ մի քանի տարին մեկ։
Կրիկունի ու Տոտոյի արու զավակներից մեկի անունն էլ դրվել է ցեղի պապիկ Գուգոյի պատվին՝  Գուգուշ կամ Գուգո II:

Բավականին հաշտ ընտանիք է, տիպիկ հայկական մենտալիտետով․ խիստ հայր, խիստ ամուսին իր ընտանիքի համար և շատ ուշադիր: Եթե մայրերից մեկը երեխաներին մի փոքր աչքաթող է անում, խստադեմ Կրիկունն արագ զգոնացնում է նրան:

Երևանի կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույծ Աննա Ասատուրյանը պատմում է այս ընտանիքի բարքերի, առօրյայի ու ինտրիգների մասին։

https://www.facebook.com/yerevanzoo/videos/731077777748690/?v=731077777748690