Կրակոցներ Սարի թաղում․ ոստիկանները հայտնաբերել են կրակողին ու մեծ քանակությամբ զենք-զինամթերք. Տեսանյութ

Ոստիկանության Էրեբունու բաժնում փետրվարի 2-ի գիշերը հաղորդում է ստացվել, որ Սարի թաղի 27-րդ փողոցում կրակոցներ են հնչել։ Ոստիկանությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերն ու փորձաքրեագետները փողոցի թիվ 41 տան մոտ հայտնաբերել են 5,45 մմ տրամաչափի 17 փամփուշտ. կրակոցներն արձակվել էին ինքնաձիգից։ Վնասվել էր հարևանությամբ անցնող գազատարը:

Մանրամասները՝ տեսանյութում