Հայտնաբերվել է ևս 4 աճյուն. ԱԻՊԾ

Զոհված և անհետ կորած զինծառայողների աճյունների որոնումները շարունակվում են:

Այսօր՝ հուլիսի 3-ին, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում տեղի ունեցած որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել և Արցախի օկուպացված տարածքներից տարհանել են ևս 4 աճյուն: 

Նախնական տվյալներով նրանք ռազմական գործողությունների մասնակիցներ են (ժամկետային զինծառայողներ, կամավորներ, պահեստազորայիններ): Հայ հերոսների ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: 

Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է 1595 աճյուն: