Երևանի վարչական շրջաններից 8-ը կոպտորեն խախտել են Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքը

Հեղինակ MediaLab

Երևանի վարչական 12 շրջաններից 8-ը թաքցնում են 2019 թվականի ընթացքում իրենց կատարած գնումների մասին տեղեկությունները, այդ թվում՝ մեկ անձից կատարված։ Այս մասին տեղեկացնում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հարցմամբ դիմել էր վարչական բոլոր շրջանների ղեկավարներին և պատասխան ստացել միայն 4-ից։ Տեղեկություն ստանալու կենտրոնի հարցումն անպատասխան են թողել 8-ը՝ կոպտորեն խախտելով Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքը, ասում է Շուշան Դոյդոյանը։

Հարցմանը չեն պատասխանել Աջափնյակ, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Քանաքեռ-Զեյթուն համայնքների ղեկավարները։