Մեր Մեխակը տուն ունի արդեն․ Նիկոլ Փաշինյան․ Տեսանյութ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ, տեղեկացնելով, որ Լոռու մարզի Կուրթան գյուղի բնակիչ Մեխակ Առաքելյանը արդեն տուն ունի։

«Մեր Մեխակը տուն ունի արդեն։ Շնորհակալ եմ գործարարներ Անդրանիկ Ղազարյանին եւ Արմեն Սիրունյանին այս իրավիճակը այսպես լուծելու համար։

Բայց թույլ տվեք ասել, որ նույնիսկ այս նվիրատվությունը կզրոյանա, եթե Մեխակենց ընտանիքը ձեռբերված բարեկեցությունը աշխատանքով պահպանելու եւ զարգացնելու բանաձեւը չգտնի։

Հաջողություն եմ մաղթում Մեխակ ջան», -գրել է վարչապետը։

Կութանեցի Մեխակի 30 տարվա երազանքը կատարվեց. վաղը նոր տուն կտեղափոխվեն

Կուրթանեցի Մեխակի 30 տարվա երազանքը կատարվեց. վաղը նոր տուն կտեղափոխվեն:Հեղինակ՝ Հրաչյա Պապինյան #Լուրեր

Gepostet von Լուրեր am Samstag, 2. Mai 2020