Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 130 անգամ

Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 130 անգամ
Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 130 անգամ

Օգոստոսի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 130 անգամ:

Ինչպես տեղեկացնում են Արցախի հանրապետության պաշտպանության նախարարությունից, այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: