Ի պաշտպանություն Գասպարիի. Արամ Աբրահամյան

Վաղուց ուզում էի մի երկու բարի խոսք գրեի Վարդգես Գասպարիի մասին: Իհարկե, լրատվամիջոցների համար նա, ինչպես հիմա ընդունված է ասել, «ղժալու» չափազանց բարենպաստ նյութ է տալիս՝ պատեհ-անպատեհ պառկում է տարբեր տեղերում, գոռում-գոչում է, երբեմն քաղաքականապես «ոչ ճշգրիտ» պաստառներ է պահում: Բայց իր բոլոր էքսցենտրիկ դրսեւորումներով հանդերձ` այդ մարդը անկեղծ է եւ պաշտպանում է իր` ճիշտ թե սխալ, սկզբունքները: Գասպարին քաղաքացի է, համարձակորեն արտահայտում է իր գաղափարները, ընտրում է դրա համար իրեն հոգեհարազատ ձեւերը: Քաղաքացի լինելուն, անշուշտ, նպաստում է այն, որ նա ունի եկամուտի անկախ աղբյուր՝ փոքր բիզնեսի սեփականատեր է: Եթե մեր բնակչության գոնե 30 տոկոսը կազմված լիներ Գասպարիի նման քաղաքացիներից, մեր խնդիրների մեծ մասը կլուծվեր: (Ինչ խոսք, անպայման չէ պառկել, կարելի է ամեն ինչ ասել նաեւ կանգնած):

Սկսած մոտավորապես 90-ականների կեսերից` իշխանությունն ամեն ինչ արել է, որպեսզի մեր երկրում անկախ սեփականատերերի խավ չձեւավորվի: Դա իշխանությանը ձեռնտու է երկու պատճառներով. նախ՝ ամեն ինչ կենտրոնանում է ձեռնասուն օլիգարխների ձեռքում, երկրորդ՝ սեփականությունից զուրկ լյումպենը կարող է ժամերով լացել աշխատավարձի կամ թոշակի վերաբերյալ, անեծքներ ուղղել իշխանությանը, բայց վերջինիս համար որեւէ վտանգ չի ներկայացնում՝ շատ-շատ անկարգությունների ժամանակ խանութ թալանի: Կարդալ ավելին