«Աերոֆլոտ»-ի մեկ օդաչու և 5 ուղեկցորդուհի հիվանդացել են կորոնավիրուսով

Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերության 1 օդաչու և 5 ուղեկցորդուհի հիվանդացել են կորոնավիրուսով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Վիտալի Սավելյևը։

«Աերոֆլոտ»-ում աշխատում է 8,6 հազար ուղեկցորդ և ուղեկցորդուհի, ինչպես նաև 2,7 հազար օդաչու։ Մեզ մոտ հիվանդացել է 5 ուղեկցորդուհի, նրանցից 4-ն արդեն դուրս են գրվել, մեկն էլ տնային պայմաններում է բուժում ստանում»,- հայտնել է Սավելյևը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։