Հռոմի Ֆրանցիսկոս պապը դատապարտել է եկեղեցիների թիրախավորումը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հոկտեմբերի 11-ին իր նստավայրի պատուհանից հնչեցրած աղոթքի վերջում անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին, դատապարտել է եկեղեցիների թիրախավորումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Vatican News-ը:

Հռոմի պապը բարձր է գնահատել խաղաղության էական համաձայնության հանգելու նպատակով Հայաստանի և Ադրբեջանի միջև մարդասիրական նկատառումների համար համաձայնեցված կրակի դադարեցումը: Նա կոչ է արել պահպանել հրադադարը՝ նկատելով, սակայն, որ այն չափազանց փխրուն է: Հռոմի պապը նշել է նաև, որ ցավում է մարդկային կորուստների, կրած տառապանքների, ինչպես նաև տների և եկեղեցիների կործանման համար:

«Աղոթում եմ և հրավիրում եմ աղոթել զոհերի համար ու բոլոր նրանց համար, ում կյանքը վտանգված է»,-նշել է Պապը: