Հայ գործարար և բարերար, «Flagship Pioneering» ընկերության հիմնադիր ու գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Բաքվում հարուցված ապօրինի և շինծու դատական գործընթացին՝ կոչ անելով զգոն լինել՝ խուսափելու համար Վարդանյանի նկատմամբ գրոտեսկային անարդարությունից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Նուբար Աֆեյանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ՝ կիսվելով նաև ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հայտարարությամբ։ «Խնդրում եմ կարդալ այս համոզիչ փաստերը: Մենք բոլորս պետք է զգոն մնանք և անենք այն, ինչ կարող ենք՝ խթանելու արդար դատավարության հեռանկարը և խուսափելու գրոտեսկային անարդարությունից»,-գրել է Աֆեյանը։