ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան օրվա կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից:
«Հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ», – ասվում է հաղորդագրությունում:
Օգոստոսի 31-ին լրանում է Ռոբերտ Քոչարյանի 63 տարին: