Ջրականի շրջանում հայտնաբերվել է ևս 1 աճյուն

Արցախի փրկարարները հունիսի 5-ին որոնողական աշխատանքների արդյունքում Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում հայտնաբերել են ևս 1 աճյուն:


Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
«Նրա ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն»,- նշում են ԱԻՊԾ-ից:


Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մինչև օրս հայտնաբերվել և տարհանվել է 1558 աճյուն, որից 27-ը` նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են: