«Ձեզ հրավիրում եմ խաշի, պարոն Մարուքյան, հաշիվը կփակի նա, ում կուսակցությունն անցնի պառլամենտ». Շարմազանով. «Առավոտ»

«Ձեզ հրավիրում եմ խաշի, պարոն Մարուքյան, հաշիվը կփակի նա, ում կուսակցությունն անցնի պառլամենտ». Շարմազանով. «Առավոտ»

«Պարոն Մարուքյան ջան, մենք բոլորս ենք այսօր ապակե տնակով՝ քեզնից սկսած, ինձնից, կառավարությունից վերջացրած: Ես, ի տարբերություն ձեզ, նախանձ չեմ, ձեզ հաջողություն եմ մաղթում եւ դեկտեմբերի 11-ին ձեզ հրավիրում եմ խաշի, պարոն Մարուքյան: Հաշիվը կփակի նա, ում կուսակցությունը անցնի պառլամենտ, կամ ում կուսակցությունն ավելի շատ ձայն հավաքի: Չմոռանաս, Էդմոն ջան, դեկտեմբերի 11-ին, տեղն էլ կորոշենք»:

Այսպես է «Առավոտ»-ի հետ զրույցում արձագանքել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի իրեն ուղղված քննադատությանը, թե «դուք հլը մի հատ մտեք խորհրդարան, նոր կտեսնենք ընդդիմություն եք, թե ինչ եք»:

Մարուքյանն ասել էր նաեւ, թե «ապակե տնակի մեջ լինելով՝ քարեր չեն նետում»:

Հարցին, թե ինչո՞ւ հենց խաշի՝ Շարմազանովը պատասխանել է. «Դե ձմեռ է, բա հո հարիսայի չե՞մ հրավիրելու»: