Պատերազմի հետքը. Մոխրացում (Burnout)

Մոխրացում (Burnout). Լրագրողները, բուժաշխատողները, հոգեբանները…բոլոր այս մասնագիտությունների տեր մարդիկ մասնագիտական սպառման ավելի բարձր հավանականության ռիսկի մեջ են: Իրավիճակը հազարապատիկ սրում է պատերազմը:

Ի՞նչ անել, եթե այլևս չեք կարողանում ոչինչ անել: Մոխրացումը ունի շատ հետաքրիքր յուրահատկություն. այն չի անցնում լավ հանգստից հետո: Մասնագիտական այրում ապրող մարդու մոտ նկատվում է մոտիվացիայի անկում, բավականին արտահայտված դեռեալիզացիա և դեպերսոնալիզացիա:

Թեմայի շուրջ Լիաննա Խաչատրյանը զրուցել է հոգեբան, հոգեբույժ, Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի անդամ Տաթև Խաչատրյանի և լրագրող, լուսանկարիչ Անի Գևորգյանի հետ: