Աշխատավայրում սեռական ոտնձգությունները Հայաստանում շարունակում են մնալ չերևացող, սակայն խորքային խնդիր։ Կանանց ռեսուրս կենտրոնի 2023 թ. «Աշխատավայրում սեռական ոտնձգության հիմնախնդիրը Հայաստանում» զեկույցի համաձայն՝ Հայաստանի տարբեր մարզերից և Երևանից հարցման 590 մասնակիցներից 42.7%-ը հայտնել է, որ առնչվել է սեռական ոտնձգության այս կամ այն ձևին։
Հարցվածների 51.4%-ը նշել է, որ ոտնձգությունը կատարվել է ղեկավարի կողմից, իսկ դեպքերի գերակշիռ մասը՝ 95.2%-ը, տեղի է ունեցել հենց աշխատավայրում։
Կանանց 55.8%-ը դեպքից հետո ազատվել է աշխատանքից սեփական նախաձեռնությամբ։ Ոտնձգությունները առավել հաճախ արձանագրվել են սպասարկման, կրթության, հանրային կառավարման, ՏՏ և ՀԿ ոլորտներում։ Այս դեպքերի մեծ մասը, սակայն, այդպես էլ չի հասել որևէ բողոքի կամ իրավական ընթացքի՝ վախի, ամոթի և համակարգի հանդեպ անվստահության պատճառով։ Շատերը նախընտրում են լռել կամ լքել աշխատանքը՝ իրավիճակում լուծում չտեսնելով։
«ՄեդիաԼաբի» նոր գրաֆիկական պատմությունը՝ «Վերադասը», նման իրավիճակի, լուծումների, չլռելու և պայքարելու մասին է։
Պատմությունն ու պատկերները՝ Վահե Ներսեսյանի:


























