Վարչական դատարանը, ի դեմս դատավոր Գեւորգ Սոսյանի, որոշում էր կայացրել բավարարել Երեւանի քաղաքապետարանի միջնորդությունը․ խոսնակ

Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Օրերս գրել էի Աջափնյակում՝ Մարգարյան 14 շենքի դիմացի ավտոբուսի կանգառի վրա կառուցված ապօրինի շինության ու դրա հետ կապված դատական պատմության մասին, որը հրապարակվել էր FIP-ում:

Տեղեկացնում եմ, որ ապօրինի կառույցն արդեն քանդվել է կառուցողի միջոցներով:

Իսկ դրանից առաջ՝ հուլիսի 12-ին Վարչական դատարանը, ի դեմս դատավոր Գեւորգ Սոսյանի, որոշում էր կայացրել բավարարել Երեւանի քաղաքապետարանի՝ հունիսի 22-ին արած միջնորդությունը՝ ըստ էության, թույլ տալով քանդել ապօրինի կառույցը: