Կյանքից 82 տարեկան հասակում հեռացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնում է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
«Կյանքից հեռացել է ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ՝ իմ 30 տարվա սիրելի ավագ ընկերը, փորձառու դիվանագետ-միջազգայնագետը և հետաքրքիր անհատականությունը»,- գրել է նա: