Արարատ Միրզոյանը և Ժոզեպ Բորելը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունը

Հայաստանի արտաքին գործերի  նախարար Արարատ Միրզոյանը Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում  հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։

Այս մասին Միրզոյանը հայտնել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում Ժոզեպ Բորելի հետ մտքեր փոխանակեցինք Հայաստան-ԵՄ գործընկերության թեմայով»,- գրել է Միրզոյանը։