Տարեցների խնամքի կենտրոնների թիվն ու աշխարհագրությունը կընդլայնվի

Կառավարությունը պատրաստվում է ընդլայնել տարեցների խնամքի կենտրոնների թիվն ու աշխարհագրությունը։

Քանակական փոփոխությունից բացի որակապես կբարելավվեն մատուցվող ծառայությունները, որպեսզի մարդիկ իրենց մենակ չզգան, անգամ այդ տարիքում նոր հմտություններ ձեռք բերեն, ստեղծագործեն։

ՀՀ առողջապահության նախարարությունն ակտիվ գործակցում է ՏԻՄ-ի և հասարակական սեկտորի հետ։

Այդ մասին հայտնում են Կառավարության ֆեյսբուքյան էջից։