Հայկական Կարիտասի հայտարարություն «Երեխաների քաղաքը» ծրագրի վերաբերյալ

Հայկական Կարիտասի հայտարարություն «Երեխաների քաղաքը» ծրագրի վերաբերյալ
Հայկական Կարիտասի հայտարարություն «Երեխաների քաղաքը» ծրագրի վերաբերյալ

Հայկական Կարիտաս կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.

«Արձագանքելով Հայկական Կարիտասի «Երեխաների քաղաք» ծրագրի գաղափարի հետ կապված թյուրըմբռնումներին և մտահոգություններին՝ տեղեկացնում ենք, որ Հայկական Կարիտասի 25-ամյա գործունեության հիմքում դրված եւ մինչ օրս գործադրված սկզբունքներից է ծրագրերի իրականացման գործընթացը հիմնել մարդու իրավունքների եւ երեխայի լավագույն շահի պաշտպանության վրա։ Այս մոտեցման վառ ապացույցն են հանդիսանում Հայկական Կարիտասի «Երեխաների պաշտպանություն» եւ «Սոցիալական ներառում» առանցքային ռազմավարական ուղղությունները, որոնք տարիներ ի վեր իրականացվում են կոնկրետ ծրագրերով՝ արժանանալով այդ ծրագրերի շահառուների, քաղաքացիական հասարակության եւ ՀՀ պետական կառույցների դրական կարծիքին և հավաստիացումներին, թե Հայկական Կարիտասի գործունեությունը եղել է մշտապես արդյունավետ։

Հայկական Կարիտասը կարիք չունի արդարանալու, քանի որ մեր գործերը խոսում են մեր փոխարեն։ Սակայն, «Երեխաների քաղաք» նախագծի վերաբերյալ վերջին մեկ ամսվա ընթացքում հասարակության որոշ խմբերի կողմից բարձացված հարցերը և մեղադրանքները հրավիրում են մեզ այս փուլում ևս հասարակությանը առավել իրազեկել ծրագրի մանրամասների վերաբերյալ, ինչը նախատեսել էինք անել հաջորդ փուլերի ընթացքում՝ ելնելով այս բարդ ծրագրի մշակման և իրականացման տրամաբանությունից»։