Դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի ուղղությամբ արձակված կրակոցն ուղղակի ոտնձգություն է դատական համակարգի և դատավորի անձի նկատմամբ. փաստաբան

Փաստաբան Նորայր Նորիկյանը գրում է.

«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի ուղղությամբ արձակված կրակոցն ուղղակի ոտնձգություն է դատական համակարգի և դատավորի անձի նկատմամբ:

Անպատժելիության մթնոլորտի ձևավորմանը նպաստող որևէ վարքագիծ պետք է իսպառ վերացվի:

Չի կարելի թույլ տալ, որ դատական համակարգը դառնա հանցավոր գործունեության թիրախ:

Խստորեն դատապարտում եմ տեղի ունեցած հանցագործությունը` հորդորելով իրավապահ մարմիններին հնարավորինս արագ հայտնաբերել հանցագործին կամ հանցագործներին:

Թող որևէ մեկը չմոռանա, որ քանի դեռ չեք ստեղծել իրապես անկախ ու անկաշառ
դատական համակարգ, մենք երբեք չենք ունենա մեր պատկերացրած բարեկեցիկ ու զարգացած պետությունը…»։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի ուղղությամբ արձակված…

Gepostet von Norayr Norikyan am Mittwoch, 22. Januar 2020