«Հայ Ձմեռ պապ»-2012 լրագրողական-ֆիլմը` «Մոսկվա» կինոթատրոնում

«Հայ Ձմեռ պապ»-2012 լրագրողական-ֆիլմը` «Մոսկվա» կինոթատրոնում
«Հայ Ձմեռ պապ»-2012 լրագրողական-ֆիլմը` «Մոսկվա» կինոթատրոնում

«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը (www.haysanta.am ), համագործակցությամբ «Հետք», «Առավոտ», «168 ժամ», «ՄեդիաԼաբ» և «ArmRegions» պարբերականների, հունվարի 30-ին, ժ. 18:00-ին «Մոսկվա» կինոթատրոնում ներկայացնում է «Հայ Ձմեռ պապ-2012» լրագրողական-բարեգործական ֆիլմը:
Ֆիլմը 12 մասից բաղկացած վավերագրություն է: Սյուժեներից 8-ը սոցիալական ակնարկներ են ՀՀ և ԼՂՀ` հիմնականում սահմանամերձ, լքվող գյուղերում ապրող ընտանիքների մասին: Մյուս 4-ը հաշվետվություններ են, որոնցում «Հայ Ձմեռ պապ»-ը ներկայացնում է նախորդ տարվա ընտանիքների հետ կատարված աշխատանքի արդյունքները:

«Հայ Ձմեռ պապ»-ին և գործընկերներին միացել են նաև հայկական մի քանի հեռուստաալիքներ, սոցիալական ցանցեր, բլոգներ: Այսպիսով քայլ է արվել մեդիա բազմազանության կիրառությամբ ներհասարակական գործուն արձագանք արթնացնելու ուղղությամբ:

Քաղաքացիական նախաձեռնություններ, բարեգործական ֆուտբոլ, կամավորական մշակույթ. այս և այլևայլ ուրիշ թեմաներ` «Հայ Ձմեռ պապ-2012» ֆիլմում: Մուտքն ազատ է:

Ֆիլմն ստեղծվել է Շվեդիայի միջազգային զարգացման և համագործակցության գործակալության (SIDA) և «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի աջակցությամբ:

© Medialab.am