ԱՄՆ-ն Ուկրաինային առաջարկել է քննարկել Դոնբասից հրաժարվելը՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն առաջին անգամ Կիևին հարցրել է՝ արդյոք Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Դոնբասից՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց։

Զելենսկու խոսքով՝ ինքը պատրաստ է այդ հարցը հանրային քննարկման դնել միայն անվտանգության երաշխիքների ամբողջական փաթեթի առկայության դեպքում։

Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի և Եվրամիության գործընկերները պետք է ապահովեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, բանակի կայուն ֆինանսավորումն ու սպառազինությունը, ինչպես նաև երկրի վերականգնման համար անհրաժեշտ միջոցները։

«Ես իրավունք չունեմ դա անել իմ հայեցողությամբ։ Բայց պետք է հստակություն, որը դեռ չկա, և այս ամենը քննարկման փուլում է»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ Կիևը չի համաձայնի Սահմանադրությամբ երկրի չեզոք կարգավիճակի ամրագրմանը։