Վահան Բադասյանը վիրահատվել է, բժիշկները վիճակը գնահատում են կայուն

Հանրապետական հիվանդանոցում րոպեներ առաջ ավարտվել է «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Վահան Բադասյանի վիրահատությունը , ով նախօրեին վիրավորվել էր գլխուղեղի շրջանում։ Հինգ ժամ տևած վիրահատությունը հաջող ավարտ է ունեցել։

Բժիշկները վիճակը գնահատում են կայուն։ Շնորհակալություն բուժանձնակազմին, տեղեկացնում են Միացյալ Հայաստան կուսակցությունից։