Սեյրան Օհանյանը ԱԺ-ում մասնակցում է ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նիստին

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր Ազգային ժողովում մասնակցում է ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։

Նիստն անցկացվում է փակ։ Հանձնաժողովի անդմաները հարցեր են ուղղում Սեյրան Օհանյանին։ Նախքան նիստի մեկնարկը Օհանյանը հանդիպեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։