Մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանը ձերբակալվել է

Մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանը ձերբակալվել է
Մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանը ձերբակալվել է

ՀՀ ԱԱԾ մամլո ծառայությունը փետրվարի 9-ին հայտարարել է, որ «Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականատեր ԱՄՆ քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանը ձերբակալված է։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Սերոբ Տեր-Պողոսյանի անունը կապվում էր մանկապղծության հետ: Նա  մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի հատկանիշներով` «Սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը»։

Այս հանցագործության համար որպես պատիժ նախատեսվում է նվազագույն աշխատավարձի 200-300-ապատիկի  չափով տուգանք, կամ ազատազրկում` 1-3 տարի ժամկետով:

Կատարվածի առնչությամբ հաղոդրագրությամբ է հադես եկել նաեւ Գլխավոր դատախազությունը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ «Լոռու մարզի Ախթալա քաղաքի բնակիչ Վ. Փարսադանյանի հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Տեր-Պողոսյանը 2009-2010 թվականների ընթացքում, գումարների տրամադրմամբ նյութական օգնություն ցուցաբերելով Ախթալա քաղաքի անչափահաս բնակիչների, օգտագործելով վերջիններիս անչափահաս լինելու հանգամանքը՝ դրանով իսկ նրանց դնելով նյութական եւ այլ կախվածության մեջ, նշված ժամանակահատվածում «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» վարչական շենքի բնակելի տարածքում եւ Ախթալա քաղաքում գտնվող իր տանը, Ա. Ջ.-ին եւ Ն. Փ.-ին պարբերաբար հարկադրել է իր հետ սեքսուալ բնույթի գործողություններ ունենալուն եւ համասեռամոլության»:

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողությունը իրականացնում է ՀՀ գլխավոր դատախազության Ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչությունը:

Քրեական գործը գտնվում է ԱԱԾ քննչական վարչությունում։

Ուշագրավ է, որ Տեր-Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 140 եւ ոչ թե 141 Հոդվածի հատկանիշներով:

ՀՀ ՔՕ 141 հոդվածը հենց անչափահասների նկատմամաբ սեռական հանցանքներ կատարելու մասին է: Ի դեպ, 141-րդ հոդվածն ավելի քիչ պատժաչափ է նախատեսում, քան 140-ը: Եթե առաջինի դեպքում հանցագործը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, ապա երկրորդի պարագայում նախատեսվում է մինչեւ երեք տարի ազատազրկում:

© Medialab.am