«Միամսյակի խորագրով՝ մենք պայքարում և բոյկոտում ենք «ամոթ է» երևույթի դեմ»

«Միամսյակի խորագրով՝ մենք պայքարում և բոյկոտում ենք «ամոթ է» երևույթի դեմ»
«Միամսյակի խորագրով՝ մենք պայքարում և բոյկոտում ենք «ամոթ է» երևույթի դեմ»

Կանանց միամսյակը մեկնարկում է քայլերթով և կավարտվի հայրիկների երթով . «Ֆեմինիստ պլատֆորմը» մի շարք միջոցառումներ է նախաձեռնել:

Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրը՝մարտի 8-ին, 13:00,  քայլերթը կսկվի Իսահակյանի արձանի մոտից և կավարտվի Ազատության հրապարակում: Այս տարի միամսյա միջոցառումներն ունեն «Ամոթ չէ պայքարել քո իրավունքների պաշտպանության համար» խորագիրը:
 
«Միամսյակի խորագրով՝ մենք պայքարում և բոյկոտում ենք «ամոթ է» երևույթի դեմ, ուզում ենք կոտրել կարծրատիպեր, երբ ինչ տեղի ունենա՝ մտածում ենք ամոթ է բարձրաձայնել բռնության մասին և այլն: «Ամոթ է» գաղափարը խոչընդոտում է կանանց՝ պաշտպանելու իրենց իրավունքները»,-ասաց Էլվիրա Մելիքսեթյանը՝«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի հասարակության հետ կապերի պատասխանատուն:
 
«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչ Պերճուհի Կաժոյանը նշեց, որ կանանց իրավունքների ոտնահարումները կարելի է առանձնացնել մի քանի խմբի՝ ընտանեկան բռնություն, սեռական ոտնձգություններ և աշխատանքային ոչ հավասար պայմաններ:  

«Նախկինում ավելի քաղաքական բնույթ կրող այս տոնը այժմ վերածվել է տղամարդկանց համար հարմար առիթի՝ իրենց սերն ու հարգանքը ցուցաբերելու: Մարտի 8-ը ոչ միայն կանանց շնորհավորելու, այլ նաև նրանց իրավունքների պաշտպանության խնդիրը ևս մեկ անգամ բարձրաձայնելու առիթ է»,- ընդգծեց Սիրան Մելիքսեթյանը՝ ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի արտաքին և հասարակության հետ կապերի պատասխանատուն:
 
«Ֆեմինիստ պլատֆորմը» ընդգրկում է Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ, կենտրոններ:

«Մեդիա կենտրոն»