Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով Կնեսետի քվեարկությունը՝ Ադրբեջանի ճնշումից հետո։
Այս մասին գրում է Haaretz-ը՝ հղում անելով իսրայելական աղբյուրի։
Պարբերականի տեղեկություններով՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը կապ է հաստատել Իսրայելի վարչապետի գրասենյակի հետ, ինչից հետո իսրայելական կողմը հավաստիացրել է, որ հարցը Կնեսետի օրակարգ չի մտցվի։
Ավելի վաղ Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն էր տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու առաջարկին, սակայն այն դեռ պետք է հաստատվեր խորհրդարանի կողմից։



















