Շուշիի շրջակայքի հրոսակախմբերի մաքրման աշխատանքները շարունակվում են, ցավոք, գիշերվա մարտերում ընկավ ևս մի ընկեր․ Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Շուշիի շրջակայքի հրոսակախմբերի մաքրման աշխատանքները շարունակվում են։ Ցավոք գիշերվա մարտերում ընկավ ևս մի ընկեր՝ Վահե ջան հավերժ փառք քեզ։ Վիրավորվել է մյուս ընկերս՝ Սերգեյը։ Հերոսներ եք դուք»։