Մոսկվայից ավելի քան 150 ավիաչվերթ հետաձգվել կամ չեղյալ է հայտարարվել մառախուղի պատճառով

Մոսկվայի երեք՝ «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում մառախուղի պատճառով երեքշաբթի երեկոյան հետաձգվել կամ չեղյալ են հայտարարվել ավելի քան 150 ավիաչվերնթեր: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն:

Երևանի ժամանակով 19:48-ի դրությամբ «Վնուկովո»-ում հետաձգվել է 48 ավիաչվերթ, «Դոմոդեդովո»-ում՝ 61, իսկ չեղարկվել՝ 7 ավիաչվերթ, «Շերեմետևո»-ում՝17 չվերթ հետաձգվել է, 9-ը՝ չեղարկվել:

Օրվա առաջին կեսին հետաձգվել կամ չեղարկվել էր ավելի քան 200 չվերթ: Ռոսհիդրոմետից տեղեկացրել են, որ 200-700 մետր տեսանելիությամբ մառախուղ սպասվում է մինչև նոյեմբերի 2-ի ուշ գիշեր: