Հայաստանում նախատեսվող վճարովի ավտոճանապարհները պահանջարկ կունենան

Հայաստանում նախատեսվող վճարովի ավտոճանապարհները պահանջարկ կունենան
Հայաստանում նախատեսվող վճարովի ավտոճանապարհները պահանջարկ կունենան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում քննարկված «Պետություն-մասնավոր գործընկերություն» ՀՀ օրենքի նախագծի այն հատվածին, որտեղ նշվում է, որ Հայաստանում նախատեսվում են նաեւ վճարովի ավտոճանապարհներ:

Այս երեւույթը նոր չէ բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ եվրոպական, ամերիկյան ճանապարհների համար:

Իսկ որքանով ենք մենք պատրաստ վճարովի ավտոճանապարհների ստեղծմանը: Թունյանը հորդորել է չթերագնահատել ինքներս մեզ եւ անձամբ իր օրինակով վստահեցրել, որ վճարովի ավտոճանապարհները կունենան պահանջարկ:

«Ես ինքս երբեմն կնախընտրեի որոշակի գումար վճարել արագ եւ բարեկարգ ճանապարհով երթեւեկելու համար: Բնականաբար, վճարովի ավտոճանապարհների պարագայում դրանք անպայման պետք է ունենան անվճար այլընտրանքներ», ասել է պատգամավորը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում