Գուշակում եք չէ, թե «լուրերը» որտեղի՞ց են գնում․․․անուն առ անուն կասեմ, թե ովքեր են թունավորում հայ-ռուսական հարաբերությունները կրիտիկական այս պահին․ Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրում է.

«Կարդացի Վլադիմիր Սոլովյովի ու ՀՀ Վարպաետի խոսնակի հեռակա երկխոսությունը։ Երեկ Վլադմիր Սոլովյովը իր եթերում տարածել է ապատեղեկատվություն, որ Նիկոլ Փաշինյանը իբր ժամանակին Ռուսաստանի դրոշ է զգետնել դեսպանատան առջև։

Պարզվում է՝ վարչապետի խոսնակը դրանից հետո գրություն է ուղարկած եղել, որ դա հերյուրանք է։

Սոլովյովը խոստացել է կարդալ գրությունը․․․ բայց երեկ պարզվում է՝ նորից եթերում հնչեցրել է դա․․․

Գուշակում եք չէ, թե «լուրերը» որտեղի՞ց են գնում․․․ Ես գռազ կգամ, որ անուն առ անուն կասեմ, թե ովքեր են թունավորում այս հարաբերությունները, որոնք կրիտիկական են այս պատերազմի պահին․․․

Երկեվա հաղորդման մի հատվածը տեսա, որտեղ նա հեռավար խոսում էր Մարգարիտա Սիմանյանի լրագրողի՝ Ժդանով ազգանունով մի լրագրողի հետ, ով եղել էր Արցախում։ Չէր կարող ուշադրությունիցս վրիպել այն հատվածը, որը վերաբերում էր հայկական կողմից Ռուսաստանին պաշտոնապես դիմելուն․․․

Տղան, որ երևի բոլոր խաղերին ու խաղիկներին տեղյակ չէր, ասում էր, որ հայկական կողմը՝ Ստեփանակերտը դիմել է․․․

Թե բա՝ հա բայց Երևանը չի դիմել․․․ Հա բայց Երևանն ինչպե՞ս դիմի, եթե պատերազմի դե յուրե կողմը Արցախն է, Ադրբեջանը Հայաստանի չէ պատերազմ հայտարարել ու Վ․Պուտինն է ասել, որ Հայաստանի հանդեպ պարտավարությունները կատարել է ու կկատարի, տբդունելով, որ Հայաստանն այս պահին պատերազմի կողմ չէ․․․

Իրականում պատճառն այն է, որ Ստեփանակերտը Մոսկվայի հարցի ուղիղ է պատասխանել, իսկ Բաքուն մերժել է․․․ Ու որպեսզի մեղքը գցվի նորից մեզ վրա ու չասվի տարածաշրջան գալու Ռուսաստանի չգալու իրական պատճառները, հրապարակ է նետվում Փաշինյանի դրոշ զգետնելու թեման․․․

Անկեղծ եմ ասում, ես այն մարդկանցից եմ, որը հրաշալի տեսնում է այս պատերազմում Ռուսաստանի՝ այլոց հետ չհամաձայնեցված ու բացահայտ չխառնվելու պատճառները․ երկու կողմը պետք է դիմեն, միանձնյա գալու դեպքւոմ առճակատում Թուրքիայի հետ, որն այս պահին իր շահերից չի բխում, ԱՄՆ, Ֆրանսիային դեմ գնալու դեպքում Մինկի խւոմբը լքել, և այլն, և այլն։

Պետք չի բացատրել ամեն ինչ, գիտենք, ըմբռնում ենք։ Բայց պետք էլ չէ մահանա բռնել թե չենք գալիս, որովհետև Արայիկ Հարությունյանն է ստորագրել նամակը, ոչ թե Նիկոլ Փաշինյանը, ժամանակին Ռուսաստանի դրոշ է գցվել գետնին ու Փաշինյանը ժամանակին օդում դա չի կանխել, Սորոսը, ֆլանը ֆստանը․․․ Բոլորս գիտենք, որ դա այդպես չէ․․.

Ու ես գռազ կգամ, եթե վաղը Նիկոլ Փաշինյանն էլ նույնպիսի մի նամակ գրի, մեկ է՝ դրանից պատերազմին միանձնյա միջամտելու Ռուսաստանի հարցը դրանով չի լուծվում։ Լիքը համաձայնություններ պետք է ունենանք․․․

Դուք դա անգիր գիտեք»։