Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Հայաստանում փետրվար ամսին

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է եղանակի կանխատեսումը 2022թ. փետրվար ամսվա համար․

Հանրապետության տարածքում փետրվար ամսվա օդի ջերմաստիճանը միջինը կազմում է -5…-80C, որը 10C-ով բարձր է հունվարի միջին ջերմաստիճանից: Առաջին տասնօրյակը բնորոշվում է առավել ցածր ջերմաստիճաններով, այնուհետև ջերմաստիճանը աստիճանաբար բարձրանում է:
Փետրվարին միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության տարածքում շատ բազմազան է: Ըստ բարձրությունների ջերմաստիճանը նվազում է՝ մինչև 800 մետր՝ (Իջևան, Ալավերդի, Բերդ, Մեղրի) միջին ամսական ջերմաստիճանը դրական է` մոտ 20C, 800-1000 մետր՝ (Արարատյան դաշտ, Վայոց ձոր ցածրադիր մասեր)` -1…-20C, 1000-1500 մետր՝ (Լոռի, Արագածոտնի և Սյունիքի նախալեռնային շրջաններ)` -20C, 1500-2000 մետր՝ (Շիրակ, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններ, Գեղարքունիք)` -4…-60C:
Փետրվար ամսվա բացարձակ նվազագույն ջերմաստիճանը դիտվել է Պաղակնում` -410C (1947թ), Աշոցքում` -400C(1946թ.):
Երևանում փետրվարի միջին ջերմաստիճանը –0.90C է, իսկ բացարձակ նվազագույնը` -260C դիտվել է 1928թ.-ին, -270C՝ 1972թ:
Խիստ ցուրտ փետրվարներ դիտվել են 1949, 1950, 1969, 1972, 1976, 1979, 1986 թվականներին, մասնավորապես՝ 1976թ.-ին հանրապետության տարբեր շրջաններում այն 6-80-ով ցածր էր հունվարի միջին ջերմաստիճանից: Գյումրիում և Պաղակնում օդի միջին ջերմաստիճանը եղել է  -16… -180C, նորմայից ցածր ` 10-120C):
Երևանում 1885-2010թթ. 16 անգամ դիտվել են խիստ ցուրտ փետրվարներ, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը եղել է -80C:
Սովորաբար փետրվարը հունվարից տաք է, սակայն տարիների 15-20%-ի դեպքում միջին ամսական  ջերմաստիճանը փետրվարին հունվարից ցածր է եղել:
Տաք փետրվարներ դիտվել են 1955, 1963, 1966, 1979, 1986, 1987, 1999, 2004, 2009, 2010թթ.: Այդ տարիներին Արմավիրի, Արարատի մարզերում, Տավուշի և Սյունիքի ցածրադիր մասերում օդի միջին ամսական  ջերմաստիճանը եղել է +5…+60C, բացարձակ առավելագույն ջերմաստիճանը Երևանում հասել է +200C (1955թ.), Կապանում` +260C (1955թ.):
Փետրվարին տեղումների քանակը հանրապետությունում կազմում է 41մմ, ինչը տարեկան նորմայի 7%-ն է, սակայն այդ քանակը տարածքում բաշխվում է անհամաչափ:
Տավուշի և Սյունիքի հովիտներում միջինը դիտվում է 27-29մմ, Արմավիրի և Արարատի մարզերում 21մմ, 1200-2000մ բարձրությունների վրա՝ 32-37մմ, 2000-2500մ բարձրությունների վրա` 40-50մմ, ավելի բարձր` մինչև 80մմ:
Երևանում տեղումների քանակը միջինը կազմում է 30մմ: Տեղումների քանակը զգալիորեն տարբեր է և ըստ տարիների` 1975, 1985 թթ. փետրվարին հանրապետության տարբեր շրջաններում տեղացել է ամսական նորմայի կրկնապատիկ, առանձին շրջաններում եռապատիկ քանակը (Հրազդան, Սիսիան, Արմավիր, Գավառ): Փետրվարը տեղումներով առատ է եղել 1928, 1938, 1952, 1956,1984, 1990, 1997,2006 թվականներին:

Փետրվարին հանրապետության տարածքում հիմնականում դիտվում է ձյուն, սակայն հովտային շրջաններում տարիների  20%-ի դեպքում դիտվել է անձրև: Այդ շրջաններում փետրվարին ձնածածկը կազմում է 8-14 օր, նրա բարձրությունը չի գերազանցում 7սմ-ը։ Դիտվում են տարիներ, երբ ձյունը վերանում է փետրվարի առաջին տասնօրյակին: Հովտային շրջաններում առանձին դեպքերում կայուն ձնածածկ բոլորովին չի առաջանում:

 Լեռնային շրջաններում ձնածածկը պահպանվում է ողջ ամսվա ընթացքում և բարձրությունը հասնում է 20-40սմ, բարձր լեռնային շրջաններում` 70-150սմ: Փետրվարին հարաբերական խոնավությունը հանրապետությունում միջինը 72% է :

Մառախուղով օրերի թիվը փետրվարին միջինը դիտվում է 1-8օր: Մառախուղներ դիտվում են հիմնականում լեռնանցքներում և ցածրադիր վայրերում: Երևանում փետրվարին միջինը 8 օր դիտվում է մառախուղ (1974թ. և 1993թ. համապատասխանաբար 22 և 25օր): Փետրվարը հունվարի համեմատ ավելի քամոտ է, զգալիորեն քչանում է անդորր օրերի քանակը: Քամու առավելագույն արագությունը առանձին վայրերում փետրվարին հասնում է 20-30մ/վրկ, իսկ լեռնանցքներում և բարձր լեռնային գոտում` մինչև 35մ/վրկ, պոռթկումները` 40մ/վրկ: Լեռներում և լեռնանցքներում հաճախ դիտվում է բուք, միջինը` 7-12օր:

Արարատի և Արմավիրի մարզեր, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներ

    Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0…-20C, որը  մոտ է բազմամյա միջին արժեքին:  Ամսվա ընթացքում առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -10…-120C, առանձին օրեր  ցերեկը օդի ջերմաստիճանի բարձրացում`  մինչև +11…+130C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -29…-310C, առավելագույնը`  +20…+220C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 18…34 մմ):

Շիրակի, Գեղարքունիքի մարզեր, Կոտայքի և  Արագածոտնի մարզի
լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -6…-80C,  որը  մոտ է բազմամյա միջին արժեքին:  Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է  օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև  -20…-250C,  առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +7…+100C (դիտված  պատմական բացարձակ նվազագույնը` -34…-360C, առավելագույնը` +12…+140C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 19…57 մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -2…-40C,  որը  մոտ է բազմամյա միջին արժեքին:  Ամսվա ընթացքում առանձին օրեր  սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում  գիշերը` մինչև -15…-200C,  առանձին օրեր ցերեկը օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը  մինչև +10…+140C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -25…-300C, առավելագույնը` +15…+180C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 25…33 մմ ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -1…+10C,  որը  մոտ է բազմամյա միջին արժեքին:  Ամսվա  ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -7…-100C, առանձին օրեր  ցերեկը` օդի ջերմաստիճանի բարձրացում մինչև +12…+160C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -17…-200C, առավելագույնը` +20…+230C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 27…30մմ):

Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային  շրջաններում  0…-20C,  լեռնային շրջաններում` -6…-80C,  որը  մոտ է բազմամյա միջին արժեքին:  Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է  օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև`  -10…-120C,  լեռնային շրջաններում` -18…-210C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում  նախալեռնային շրջաններում ցերեկը մինչև` +10…+130C, լեռնային շրջաններում` +5…+80C (դիտված  պատմական բացարձակ նվազագույնը` նախալեռնային շրջաններում`-22…-250C, լեռնային շրջաններում` -30…-330C, առավելագույնը` նախալեռնային շրջաններում +20…+230C,  լեռնային շրջաններում` +11…+140C): Ամսական տեղումների  քանակը  ենթադրվում է նորմային մոտ (նորման` նախալեռնային  շրջաններում  30…32մմ, լեռնային շրջաններում 70…73մմ ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +2…+30C, նախալեռնային շրջաններում`-2…-40C,  որը  մոտ է բազմամյա միջին արժեքին:   Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը հովտային շրջաններում մինչև` -6…-100C, նախալեռնային շրջաններում`   -17…-20 0C, առանձին օրեր  օդի ջերմաստիճանի բարձրացում  հովտային շրջաններում ցերեկը մինչև` +12…+150C, նախալեռնային շրջաններում` +10…+130C (դիտված  պատմական բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում`  -18…-210C, նախալեռնային շրջաններում` -29…-320C, առավելագույնը` հովտային շրջաններում +24…+270C,  նախալեռնային շրջաններում` +14…+170C): Ամսական տեղումների  քանակը  ենթադրվում է նորմային մոտ (նորման` հովտային  շրջաններում  16…32 մմ, նախալեռնային շրջաններում 23…54 մմ ):

Արցախ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +2…+30C, նախալեռնային շրջաններում` 0…-20C,  որը  մոտ է բազմամյա միջին արժեքին:   Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը հովտային շրջաններում մինչև` -6…-10 0C, նախալեռնային շրջաններում`   -10…-150C, առանձին օրեր  օդի ջերմաստիճանի բարձրացում  հովտային շրջաններում ցերեկը մինչև` +14…+180C, նախալեռնային շրջաններում` +10…+150C: Ամսական տեղումների  քանակը  ենթադրվում է նորմային մոտ (նորման` հովտային  շրջաններում  20…32 մմ, նախալեռնային շրջաններում 25…54 մմ ):

 
Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0…-20C,  որը  մոտ է բազմամյա միջին արժեքին:  Ամսվա ընթացքում առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -10…-120C,  առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը  մինչև +11…+130C (դիտված  պատմական բացարձակ նվազագույնը` -25…-270C, առավելագույնը՝ +19…+210C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 21…34 մմ):