ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովին (COP31)։
Այս մասին վարչապետը հաստատել է նոյեմբերի 5-ին լրագրողների հետ ճեպազրույցում։
COP31 համաժողովը կանցկացվի Թուրքիայի Անթալիա քաղաքում՝ նոյեմբերի 9-20-ը։ Երկրների ղեկավարների մասնակցությամբ միջոցառումները նախատեսված են նոյեմբերի 11-12-ին։



















