Նեո հովազին շարունակում են ֆիքսել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի թակարդ-տեսախցիկները․ Տեսանյութ

Նեո հովազին շարունակում են ֆիքսել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) թակարդ-տեսախցիկները։ Տեսանյութի հովազը Նեոն է, որն արդեն երկար ժամանակ գտնվում է մասնավոր կերպով պահպանվող CWR տարածքում, որտեղ և 2020թ․-ի աշնանը նկարահանվել է կովկասյան հովազի հավանաբար էգ առանձնյակը՝ Նովան։

Հովազի այս երկու առանձնյակների երկարատև գտնվելը CWR տարածքում լավագույն վկայությունն է մասնավոր պահպանվող տարածքի մոդելի արդյունավետության։ CWR-ը առաջին մասնավոր պահպանվող տարածք է Հարավային Կովկասում, որը կառավարվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից:

Մասնավոր կերպով պահպանվող տարածքների գաղափարը լայնորեն կիրառվում է ամբողջ աշխարհում, իսկ Հայաստանում այդ դերը ստանձնել է CWR-ը, ինչը նոր խոսք է Հայաստանում մինչ այժմ կիրառվող պահպանության մոդելների շարքում։

Neo leopard in CWR

Նեո հովազին շարունակում են ֆիքսել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) թակարդ-տեսախցիկները։ Տեսանյութի հովազը Նեոն է, որն արդեն երկար ժամանակ գտնվում է մասնավոր կերպով պահպանվող CWR տարածքում, որտեղ և 2020թ․-ի աշնանը նկարահանվել է կովկասյան հովազի հավանաբար էգ առանձնյակը՝ Նովան։ Հովազի այս երկու առանձնյակների երկարատև գտնվելը CWR տարածքում լավագույն վկայությունն է մասնավոր պահպանվող տարածքի մոդելի արդյունավետության։ CWR-ը առաջին մասնավոր պահպանվող տարածք է Հարավային Կովկասում, որը կառավարվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից: Մասնավոր կերպով պահպանվող տարածքների գաղափարը լայնորեն կիրառվում է ամբողջ աշխարհում, իսկ Հայաստանում այդ դերը ստանձնել է CWR-ը, ինչը նոր խոսք է Հայաստանում մինչ այժմ կիրառվող պահպանության մոդելների շարքում։ ________________Neo is still being caught by the trap cameras of the Caucasus Wildlife Refuge. The leopard in the video is Neo, who has been in a privately protected CWR area for a long time, meanwhile the other leopard Nova, was filmed during fall of 2020.The long presence of these two leopards in the Caucasus Wildlife Refuge, is the best evidence of the effectiveness of the CWR, which is the first privately protected area in the South Caucasus managed by FPWC.The idea of privately protected areas is widely used around the world, and in Armenia this role has been taken over by CWR, which is a new concept among the protection models used in Armenia so far.

Posted by Foundation for the Preservation of Wildlife and Cultural Assets on Friday, March 19, 2021