Թշնամին Շուշիի ուղղությամբ կիրառել է ծանր հրետանի, կան ավերածություններ

Կեսգիշերից հետո թշնամական կողմը ռազմագործողություններին զուգահեռ, վերսկսել է խաղաղ բնակավայրերը հրետակոծելու իր ծրագիրը։

Շուշիի ուղղությամբ կիրառել է ծանր հրետանի։ Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ, իսկ քաղաքում` բազմաթիվ ավերածություններ կան։

Տուժած քաղաքացիների մասին մանրամաներ կլինեն քիչ հետո:

Այդ մասին տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։