Վթարային ջրանջատումներ Երևանում ու մարզերում. «Վեոլիա Ջուր»

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 29-ին․

-ժամը 11:00-15:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտաս 53-59/9 կենտ համարների, Ն. Տիգրանյան 3-13 շենքերի ջրամատակարարումը,

-ժամը 11։00-18:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի ջրամատակարարումը,

-ժամը 11։00-17:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի 107 (Արեվելյան) թաղամասի, Սայաթ-Նովա 1Ա-8Ա, Գործարանային 1,2 շենքերի, Շևչենկո, Շահումյան, Արարատյան, Սահմանապահներ փողոցների ջրամատակարարումը,

-ժամը 12:00-16:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի 1 նրբանցքի, Մամիկոնյանց 27-29Ա կենտ համարների շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: