Քրեակատարողական ծառայողների աշխատավարձը կբարձրանա. Factor.am

Կառավարությունը քննարկում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը։ Հիմնական զեկուցող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց, որ նախագիծը վերաբերում է քրեակատարողական ծառայողների աշխատավարձը 30 տոկոսով բարձրացնելուն։ «Քրեակատարողական ծառայությունում 2020 թվականի հունվար ամսվա դրությամբ ունենք 120 թափուր հաստիք»,- ներկայացրեց Բադասյանը։

Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում։