Ջայլամաբուծական ֆերմայում թափառող շների կողմից հոշոտվել են 25 և վիրավորվել 8 ջայլամ. ԱԻՆ

Ջայլամաբուծական ֆերմայում թափառող շների կողմից հոշոտվել են 25 և վիրավորվել 8 ջայլամ. ԱԻՆ
Ջայլամաբուծական ֆերմայում թափառող շների կողմից հոշոտվել են 25 և վիրավորվել 8 ջայլամ. ԱԻՆ

ԱԻՆ հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ։

«Դեկտեմբերի 4-ին, ժամը 10:48-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ Նորաբաց գյուղի մոտակայքում, ջայլամաբուծական ֆերմայում թափառող շները հոշոտել են ջայլամներին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Մասիս-Նորաբաց ավտոճանապարհի 4-րդ կմ-ին՝ ջայլամաբուծական ֆերմայում, հոշոտվել են 25 և վիրավորվել 8 ջայլամ»: