34/08 տեղամասում Գորիսի քաղաքապետի վարորդը հայհոյանքներով ուղղորդել է ընտրողներին. «Անկախ դիտորդ»

«Անկախ դիտորդը» հանցագործության մասին հաղորդումներ է ներկայացրել հետևյալ դեպքերով`
-34/08 տեղամասում Գորիսի քաղաքապետի վարորդը տեղամասում հայհոյանքներով ու խուլիգանությանը բնորոշ այլ արարքներով ուղղորդել է ընտրողներին: 9/31 տեղամասում ողջ օրվա ընթացքումացքում խաթարվել է քվեարկության գաղտնիությունը։

Մյուս հաղորդման համաձայն, «Հայաստան» և «Պատիվ Ունեմ» դաշինքների վստահված անձինք այնպես են կանգնում, որ կարողանան տեսնեն ընտրողի քվեարկությունը։

10/32 տեղամասի մոտ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները ընտրակաշառք էին բաժանում։