Ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Վրաստանի մայրաքաղաքում ավարտվել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը:

Տեղեկությունն «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:

Թբիլիսիում կայացած հանդիպման այլ մանրամասներ կհաղորդվեն հաջորդիվ: