Համավարակի արտակարգ իրավիճակում միայն պետության արտակարգ քայլերը կբերեն հաջողության. «Ժառանգություն»

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ։

«Ժառանգություն» կուսակցությունը, ելնելով թագավարակի (COVID-19) համաճարակի տարածման առկա վտանգավոր նախադեպերից և դրանցով պայմանավորված իրավիճակից, կոչ է անում ՀՀ իշխանությանը  հանրապետությունում արագ հայտարարել արտակարգ դրություն՝ դրանից բխող բոլոր քայերով: 

Մենք հայրենակիցներ ունենք նաև սփյուռքում, որոնք արդեն սկսել են դիմել հայրենիքին իրենց հնարավորինս պաշտպանված ապաստան տալու խնդրանքով, պետք է պետականորեն պատրաստ լինենք այս մարտահրավերին՝ օգտագործելով համավարակի դեմ պայքարի հաջողված միջազգային փորձը: 

Համավարակի արտակարգ իրավիճակում միայն արտակարգ քայլերը կբերեն կազմակերպված հաջողության, մեր քաղաքացիները պետական համակարգային հոգածության կարիք ունեն: