Վերաքննիչ դատարանը Քոչարյանի գույքի վրա կալանքի գործով Դատախազության բողոքը մերժեց. Տեսանյութ

Վերաքննիչ դատարանը Քոչարյանի գույքի վրա կալանքի գործով Դատախազության բողոքը մերժեց. Տեսանյութ
Վերաքննիչ դատարանը Քոչարյանի գույքի վրա կալանքի գործով Դատախազության բողոքը մերժեց. Տեսանյութ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը քիչ առաջ որոշեց մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցով ՀՀ դատախազության բողոքը։

Նշենք, որ Առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը քննելով Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը, հունիսի 7-ին որոշում էր կայացրել և արձանագրել Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտում։ Դատախազությունը, սակայն համարում էր, որ Ռոբերտ Քոչարյանի գույքի վերաբերյալ որոշումն օրինական է և բողոքարկել է այս որոշումը։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգի տապալման մեղադրանք առաջադրելուց օրեր անց՝ 2018թ. հուլիսի 30-ին, Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ նրա ամբողջ գույքի վրա կալանք է դրվել։ Արգելանք էր դրվել նաև Ռոբերտ Քոչարյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա, որը, սակայն Մարդու իրավունքների պաշտպանի պահանջով հանվել էր:

Հիշեցնենք որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: 

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում.