Էջմիածնի քաղաքապետարանն աջակցում է բազմազավակ եւ անապահով ընտանիքներին

Բազմազավակ եւ անապահով ընտանիքները Էջմիածնի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են:

Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումներին զուգահեռ Էջմիածնի քաղաքապետարանն իրականացնում է նաեւ սոցիալական մի շարք նախաձեռնություններ՝ ստեղծված իրավիճակում դժվար կացության մեջ հայտնված ընտանիքներին հատկացնելով առաջնային անհրաժեշտության սննդի պարենի փաթեթներ: Արդեն իսկ աջակցություն է ցուցաբերվել 120 ընտանիքի:

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ ստեղծված իրավիճակում կանգնելու ենք դժվարին կացության մեջ հայտնված բոլոր ընտանիքների կողքին:

Ծարագիրը կրում է շարունակական բնույթ՝ ելնելով նոր կարիքներից: Կուսումնասիրվի աջակցության համար քաղաքապետարան դիմած դիմումատուների ընտանիքների կարգավիճակը եւ համապատասխան ընտանիքներին կտրամադրվեն անհրաժեշտության սննդի պարենի փաթեթներ:շ

Համավարակի այս օրերին քաղաքապետարանը սոցիալական մի շարք նախաձեռնություններ է իրականացրել նաեւ բարերարների եւ տարբեր կազմակերպությունների հետ համատեղ:

Այդ համագործակցությունների շնորհիվ արդեն իսկ սննդօգնություն է հատկացվել սոցիալապես անապահով 399 ընտանիքի:

Այս մասին տեղեկացնում է Էջմիածնի քաղաքապետարանի Ֆեյսբուքի էջը։