«Գումարների մի մասը ձևավորվել է մերձավոր ազգականներիս և բարեկամների պարբերական նվիրատվություններից». Արգիշտի Քյարամյանի պարզաբանումը

«Գումարների մի մասը ձևավորվել է  մերձավոր ազգականներիս և բարեկամների պարբերական նվիրատվություններից». Արգիշտի Քյարամյանի պարզաբանումը

Երեկ լրագրողների հարցերին հստակ պատասխաններ չտված ՊՎԾ ղեկավարի տեղակալ, 28-ամյա Արգիշտի Քյարամյանն (այսօր արդեն ՊՎԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար) պարզաբանում է տարածել` փորձելով պատասխանել, թե  ինչպես է կարողացել այդ տարիքում 32 միլիոն դրամ և 48 հազար ամերիկյան դոլար կուտակել։ Պարզաբանումը ներկայացնում ենք ստորեւ։

«Սիրելի՛ հայրենակիցներ, մեծ ակընկալիք ունեմ ճիշտ ընկալվելու:Իմ հայտարարագրի վերաբերյալ մամուլի արձագանքը հաշվի առնելով՝ պարտավորված եմ կրկին անդրադառնալ այդ հարցին: Երեկ՝ ճեպազրույցի ընթացքում, իմ կողմից ունեցվածքիս ծագումնաբանությունըբովանդակային առումով չպարզաբանելու հանգամանքը պայմանավորված է եղելմիայն նրանով, որ անկեղծ ցանկություն եմ ունեցել ընդգծել յուրաքանչյուրանձի, այդ թվում՝ պաշտոնյայի անձնական կյանքի գաղտնիության իրավունքի կարևորությունը:

Սակայն հանրության կողմից սխալ չընկալվելու համար հայտնում եմ, որ հայտարարագրումս ներկայացված դրամական միջոցների մի զգալի մասն ինձնվիրել է Եվրոպայում բնակվող քեռիս՝ գնում կատարելու նպատակով, սակայն հետագայում այդ գնումը նպատակահարմար չեմ համարել։

Հիշյալ գումարների մի մասն էլ ձևավորվել է Ռուսաստանի Դաշնությունում արտագնա աշխատանքով զբաղվող մերձավոր ազգականներիս և մեր ընտանիքի այլ բարեկամների պարբերական նվիրատվություններից, ովքեր միշտ գումարային օգնություններ են տրամադրել ինձ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես չեմ զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ:

Իմ համար այս հարցին չպատասխանելու պատճառներից մեկն էլ այն է եղել, որ նվիրատվությունների մի մասը ստացել եմ մինչ պետականպաշտոններ զբաղեցնելը։ Հանրությունից թաքցնելու ոչինչ չունեմ, ողջ կյանքս ապրել եմ հզորհայրենիքի երազանքով, կոռուպցիայի նկատմամբ ունեմ ընդգծված ատելություն,որն անթաքույց ցուցադրել եմ ողջ կյանքիս ընթացքում: Երբևէ չեմ առաջնորդվել անձնական շահով, որևէ անձնական կապ ինձ չի կարող ուղղորդել, առավել ևս բարձր դասվել Հայաստանի ու հայ ժողովրդի շահից: Ստանձնածս պատասխանատու պարտականությունները կատարելիս ակնկալում եմ յուրաքանչյուրիդ աջակցությունը: Սկսած գործը պետք է հասցնել իրտրամաբանական ավարտին»: