Ուհան քաղաքի բոլոր բնակիչները թեստավորում կանցնեն

Չինաստանի Ուհան քաղաքի իշխանությունները որոշում են կայացրել կորոնավիրուսի ախտորոշման թեստավորման ենթարկել տեղի բոլոր բնակիչներին:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Deutsche Welle»-ն: Թեստավորումը կատարվելու է 10 օրում:

Մայիսի 10-ին նշվել էր, որ Ուհանում վարակի 5 նոր դեպք է գրանցվել: Ուհան քաղաքում բնակվում է 11 միլիոն մարդ: